կարևոր
1498 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-11 16:35

Երևանի փոխքաղաքապետը կոչ է անում հետևել սուպերմարկետներում դրամարկղերի մոտ արված գծանշաններին

Երևանի փոխքաղաքապետը կոչ է անում հետևել սուպերմարկետներում դրամարկղերի մոտ արված գծանշաններին

Վարակի կանխարգելման գործողությունները համակարգող Երևանի օպերատիվ շտաբի ղեկավար, Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը կոչ է անում քաղաքացիներին հետևել սուպերմարկետներում դրամարկղերի մոտ արված գծանշաններին և պահպանել սոցիալական հեռավորություն։ Այս մասին Հարությունյանն ասաց մամուլի ասուլիսի ընթացում։

«Մեզնից յուրաքանչյուրը կարող է վարակի տարածումը կանխելու ուղղությամբ աշխատանք տանել։ Պահպանելով 1-2 մ սոցիալական հեռավորություն խանութներում, սուպերմարկետներում՝ ներդնել փորքիկ լումա այդ գործընթացում։ Մենք բազմաթիվ անգամ հորդորել ենք նաև մեր մասնավոր սեկտորի գործընկերներին՝ դրամարկղերի մոտ հերթերի կանոնակարգման ուղղությամբ վերահսկողություն սահմանել»,- նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ իրենք պարբերաբար ստանում են ահազանգեր, որ այս կամ այն սուպերմարկետում կան մարդկանց մեծ հերթեր, ինչին քաղաքապետարանն անմիջապես արձագանքում է և կապ հաստատում սուպերմարկետների ղեկավարության հետ։