24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ապրիլի 11-ին Գեղարքունիքի մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Վարակակիրը մեկ շաբաթից ավելի բուժում է ստացել Մարտունու բժշկական կենտրոնում:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն Aysor.am-ի հետ զրույցում նշել է, որ վարակակրի շփման շրջանակը հայտնի է, բոլորը մեկուսացված են։
«Երկու բժիշկ թեստավորվել են։ Ընտանիքի մյուս անդամներին տեղափոխում ենք համապատասխան մեկուսացման վայր», - ասել է մարզպետը։
Գնել Սանոսյանի խոսքով՝ բժիշկների թեստերի պատասխանները հայտնի կլինեն վաղը։
Հարցին, թե ի՞նչ է սպասվում մյուս բուժաշխատողներին, մարզպետն ասաց, որ բոլորին կթեստավորեն, իսկ հիմա, Սանոսյանի խոսքով, ուղղակի պետք է ինքնամեկուսանալ։