24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում պարբերաբար իրականացնում է փողոցային առևտրի դեմ ուղղված միջոցառումներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն ու Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցները ապրիլի 11-ին մայրաքաղաքում իրականացրել են հերթական միջոցառումը։
Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի, տարածքային բաժինների ծառայողները և վարչական շրջանների աշխատակիցները մայրաքաղաքում հայտնաբերեցին փողոցներում ապօրինի առևտրով զբաղվող անձանց, որոնք դադարեցրին փողոցային առևտուրը։
Փողոցային առևտրով զբաղվելն արգելված է օրենքով։ Հատկապես այս օրերին, բոլորիս առողջության պահպանման անհրաժեշտությունից ելնելով, պետք է զերծ մնալ նման գործողություն ծավալելուց։ Օրինախախտները կենթարկվեն պատասխանատվության։