կարևոր
2013 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-11 14:55

Երևան-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Երևան-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Երևան-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտից:

Ապրիլի 11-ին՝ ժամը 11:00-ին, Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին (կմ 358+200) տեղի ունեցած մոտ 20 խորանարդ ծավալով քարաթափման պատճառով ճանապարհը միակողմանի փակվել էր։

«Մեղրի ՃՇՇՁ» ՓԲ ընկերության աշխատակիցներն իրականացրել են քարաթափման մաքրման աշխատանքներ, և ճանապարհը կարճ ժամանակահատվածում դարձել է երկկողմանի երթևեկելի։

Հարգելի վարորդներ, տվյալ հատվածում անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը և մաղթում անվտանգ երթևեկություն: