ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի վերականգնողական կենտրոններից մեկում, որտեղ բուժում են ստանում կորոնավիրուսով վարակված մարդիկ, վիրուսը հաղթահարած հիվանդներին ճանապարհում են ծափահարություններով:
Նյու Ջերսիում, դեռ անցած շաբաթվանից, ԱՄՆ-ի դրոշը կիսախոնհարված է, ի հիշատակ բոլոր այն մարդկանց, ովքեր մահացել են համավարակի պատճառով: Այն խոնահարված կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն վերջնականապես չի հաղթել համավարակին:
Նշենք, որ Նյու Ջերսին Նյու Յորքից հետո երկրորդ նահանգն է կորոնավիրուսով վարակվածների թվաքանակով: