կարևոր
1848 դիտում, 1 տարի առաջ --> 2020-04-11 14:14

Երկուշաբթի օրվանից մի շարք գործունեության տեսակներ կլինեն ամբողջությամբ թույլատրելի. Նիկոլ Փաշինյան

Երկուշաբթի օրվանից մի շարք գործունեության տեսակներ կլինեն ամբողջությամբ թույլատրելի. Նիկոլ Փաշինյան

Երկուշաբթի օրվանից մի շարք գործունեության տեսակներ կլինեն ամբողջությամբ թույլատրելի, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ամբողջությամբ թույլատրելի կլինեն գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն, ձկնաբուծություն, հանքարդյունաբերություն, բաց հանքերի շահագործում, էլեկտրականություն, գազ, գոլորշի, ջրամատակարարում, թափոնների կառավարում և վերամշակում, կոյուղի, փոխադրումներ և պահեստային տնտեսություն, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, պետական կառավարման պաշտպանություն և պարտադիր սոցիալական ապահովության ոլորտը, առողջապահության և բնաչության սոցիալական սպասարկում ոլորտը և օտարերկրյա կազմակերպությունների գործունեությունը։ Որոշում ենք կայացրել, որ ապրիլի 13-ից ամբողջությամբ կթույլատրենք բացօթյա շինարարական գործունեությունը, ծխախոտային տեսակների արտադրությունը», - նշեց վարչապետը: