կարևոր
1375 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-11 13:56

Առաջիկա շրջանում հանրային տրանսպորտի աշխատանքն ընդհանրապես կարգելվի

Առաջիկա շրջանում հանրային տրանսպորտի աշխատանքն ընդհանրապես կարգելվի

Այն, որ մենք հիմա հիվանդացության համեմատաբար փոքր թիվ ունենք եւ այն, որ գործունեության նոր հատվածների համար հնարավորություններ ենք ստեղծում, չի նշանակում, թե մեր վիճակը լավացել է։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Կայունացել է, բայց չի լավացել, ցանկացած պահի նոր բռնկում կարող ենք ունենալ, դրա համար մեզնից յուրաքանչյուրը պետք է առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբվերվի առաջին հերթին ինքն իրեն»,-նշել է Փաշինյանը:

Անդրադառնալով հանրային տրանսպորտի գործունեությանը, վարչապետը նշեց, որ առաջիկա շրջանում հանրային տրանսպորտի աշխատանքն ընդհանրապես կարգելվի:

«Տրանսպորտը վարակի տարածման առումով ամենամեծ ռիսկայնությունն ունի։ Այն ոլորտները, որտեղ աշխատանքը թույլատրվում է, այդտեղ սահմանում ենք, որ փոխադրումների հարցը պետք է հոգան գործատուները, որպեսզի աշխատողների վրա հավելյալ ճնշումներ չլինեն։ Առաջիկա շաբաթվա համար մարզային երթեւեկությունն էլ է արգելվելու։ Տաքսիները կարող են գործել»,- ասաց Փաշինյանը։