կարևոր
1322 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-11 13:47

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 977 է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 977 է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 977 է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«977 դեպք ունենք, երեկվանից մինչ այս պահը 30 դեպք», - ասաց վարչապետը։

Նա նկատեց, որ այս պահի դրութամբ կա արձանագրված 13 մահվան դեպք, մահացածների միջին տարիքը՝ 76.2 տարեկան, իսկ վարակվածների միջին տարիքը՝ 42:

Այս թվերը, ըստ վարչապետի փաստում են հետևյալի մասին.

«Կորոնավիրուսը առանձնապես վտանգավոր է բարձր տարիք մեր քաղաքացիների համար»: