04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է եզրափակվել հուլիսին: Այս մասին գրում է L'Equipe-ը:
Ըստ պարբերականի, Լիգա 1-ի կազմակերպիչները մտադիր են հաջորդ մրցաշրջանը սկսել օգոստոսի 23-ին, դրա համար հարկավոր է, որ այժմ կասեցված առաջնությունը վերսկսվի, որպեսզի ավարտվի հուլիսին: Առաջնությունը, սակայն, կվերսկսվի, եթե կորոնավիրուսի պանդեմիան սկսի նահանջել Ֆրանսիայում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիգա 1-ում հանդես եկող ակումբների մեծամասնությունն այն կարծիքին է, որ թիմերը չեն կարող խաղալ՝ մինչ ստեղծված իրավիճակը չկարգավորվի: Թիմերը կարող են նորից շարունակել առաջնությունը հուլիս, օգոստոս ամիսներին, լավագույն դեպքում հունիսի կեսից հետո: Այս պահի դրությամբ ակումբները հսկայական գումարային կորուստներ են կրում:
Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 13-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: