կարևոր
2306 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-11 12:16

Ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում. Գագիկ Սուրենյան

Հարգելի գյուղատնտեսներ, ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Վայոց Ձորի նախալեռներում օդում հնարավոր է 0․․․-2, հողի մակերևույթին -3․․․-4 աստիճան ցուրտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գագիկ Սուրենյանը:

«Ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում»,- գրել է նա: