կարևոր
1211 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-11 12:10

Վաշինգտոնը վիզային պատժամիջոցներ կկիրառի այն երկրների նկատմամբ, ովքեր չեն տարհանի իրենց երկրի քաղաքացիներին ԱՄՆ-ից. Սպիտակ տուն

Վաշինգտոնը վիզային պատժամիջոցներ կկիրառի այն երկրների նկատմամբ, ովքեր չեն տարհանի իրենց երկրի քաղաքացիներին ԱՄՆ-ից. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 10-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ ԱՄՆ-ն կարող է վիզային պատժամիջոցներ սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք հրաժարվում կամ ձգձգում են կորոնավիրուսի համավարակի պայմաններում իրենց քաղաքացիներին վերադարձնել ԱՄՆ-ից։ Փաստաթղթի տեքստը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Պատժամիջոցներ կարող են կիրառվել «այն երկրների նկատմամբ, որոնք չեն ընդունում կամ չարդարացված ձգձգում են իրենց քաղաքացիների կամ հպատակների վերադարձն ԱՄՆ-ից՝ ամերիկացիների համար հանրային առողջության ոլորտում անընդունելի ռիսկեր ստեղծելով», ընդգծվում է հուշագրում:

Փաստաթուղթը ենթադրում է, որ նման երկրների ցանկը պետքարտուղարին պետք է տրամադրի ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը։ Պետդեպարտամենտի ղեկավարն իր հերթին 7-օրյա ժամկետում պետք է որոշում կայացնի նման երկրների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու մասին:

«Սահմանված պատժամիջոցները կդադարեն գործել միայն այն ժամանակ, երբ ներքին անվտանգության նախարարը պետքարտուղարին տեղեկացնի, որ օտարերկրյա պետությունն առանց անհիմն ձգձգումների վերականգնել է իր քաղաքացիների ընդունումը», - նշվում Է փաստաթղթում: