24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ապրիլի 12-ին՝ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության տոնին, Հայրապետական Սուրբ Պատարագի ժամանակ դուրս կբերվի Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեկը՝ Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը, որով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կօրհնի մեր հայրենիքը և աշխարհասփյուռ ժողովրդին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը: