08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Ապրիլի 10-ին` ժամը 20:07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 75 շենքի մոտակա ավտոտնակների մոտակայքում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակներից մեկի նկուղային հարկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:46-ին, մարվել՝ 21:23-ին:
Փրկարարները նկուղում հայտնաբերել են Արամ Ա.-ի (ծնված 1947 թ.) այրված դին և դուրս բերել: Այրվել են կենցաղային իրեր (մոտ 25 խմ) և աղբ: