«Լիվերպուլի» նախկին խաղացող ու մարզիչ Քեննի Դալգլիշը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացրել է ակումբի պաշտոնական կայքը։
Դալգլիշն ապրիլի 8-ին է տեղափոխվել հիվանդանոց, որտեղ հակաբորբոքային ներարկումներ է ստացել: Այնտեղ նա ստուգվել է նաև կորոնավիրուսի համար, չնայած, որ ախտանշաններ չի ունեցել։ Թեստի արդյունքը դրական է եղել, բայց ախտանշաններ առաջվա նման չեն եղել:
Մինչ հիվանդանոց տեղափոխվելը 69-ամյա Դալգլիշը երկար ժամանակ ընտանիքի հետ մեկուսացած է եղել։