կարևոր
2101 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-11 11:10

Ապրիլի 10-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք. Ալինա Նիկողոսյան

Ապրիլի 10-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք, որոնցից մեկի մասին նախարարը երեկ հայտարարել էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ալինա Նիկողոսյանը:

«86-ամյա և 81 ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն։

Ունենք կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք և 24 առողջացածներ»,-գրել է խոսնակը։