կարևոր
1822 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-11 10:45

Ռոնալդուն աշխարհին միավորվելու և միմյանց աջակցելու կոչ է արել

«Յուվենտուսի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ֆեյսբուքյան իր էջում աշխարհին միավորվելու և միմյանց աջակցելու կոչ է արել, կից հրապարակելով լուսանկարներ, որոնցում նա Պորտուգալիայի ու Իտալիայի դրոշներով դիմակներ է կրում։

«Մեր աշխարհի համար այս դժվարին պահին կարևոր է միավորվել ու աջակցել միմյանց։ Եկեք բոլորս անենք այն, ինչ կարող ենք, որպեսզի օգնենք միմյանց»,- գրել է Ռոնալդուն։