Թուրքիայի իշխանությունները նոր տեսակի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում երկրի 30 քաղաքներում և ամբողջ Զոնգուլդակ նահանգում 48-ժամյա արգելք սահմանելու վերաբերյալ որոշում են ընդունել: Այս մասին նշվում է Թուրքիայի ՆԳՆ հայտարարությունում, գրում է ТАСС-ը:
«Ապրիլի 11-ի 00:00-ից ապրիլի 13-ի 00:00-ն մեր բոլոր քաղաքացիների համար Զոնգուլդակ նահանգում, ինչպես նաև երկրի 30 քաղաքաներում փողոց դուրս գալու արգելք է սահմանվում (Ադանա, Անկարա, Այդըն, Բալըքեսիր, Բուրսա, Դենիզլի, Դիարբեքիր, Էրզրում, Էսքիշեհիր, Գազիանթեփ, Հաթայ, Ստամբուլ, Իզմիրլ, Քահրամանմարաշ, Կայսերի, Քոջաելի, Քոնյա, Մալաթիա, Մանիսա, Մարդին, Մերսին, Մուղլա, Օրդու, Սակարիա, Սամսուն, Շանլըուրֆա, Թեքիրդագ, Տրաբզոն, Վան)»,- նշված է հայտարարությունում: