կարևոր
1870 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-11 09:37

Մեքենան բախվել է շինության պատին. կա 1 զոհ

Մեքենան բախվել է շինության պատին. կա 1 զոհ

Ապրիլի 10-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Mercedes CLS մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի 3-րդ փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կիսակառույց շինության բետոնե պատին և կոտրել այն:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների խումբը տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

Վիրավորներից մեկը, ճանապարհին գիտակցության չգալով, մահացել է: