կարևոր
2405 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-11 09:25

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է կես միլիոնի. РИА Новости

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է կես միլիոնի. РИА Новости

ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 500 հազարը, մահացել է 18.6 հազար մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներին:

Նշվում է, որ հաստատված դեպքերի թիվը 500 399 է, մահացել է 18 637 մարդ:

Ներկայումս ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում կորոնավիրուսի վարակման հաստատված դեպքերի քանակով առաջին տեղում է, մահվան դեպքերի քանակով՝ Իտալիայից հետո երկրորդը: