կարևոր
1758 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-10 22:30

Մոսկվայում խստացրել են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները. ТАСС

Մոսկվայում խստացրել են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները. ТАСС

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է Մոսկվայում մի շարք լրացուցիչ արգելքներ և սահմանափակումներ մտցնելու որոշման մասին: Դրանք կերկարացվեն ապրիլի 13-19-ը։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը։

Քաղաքապետը հայտարարել է, որ մայրաքաղաքը կվերադառնա իր նորմալ կյանքին, երբ կորոնավիրուսով վարակվելու վտանգը նահանջի:

Մտցվել են հետեւյալ սահմանափակումները․

«Գործելու է թույտվության երեք ռեժիմներ՝ 1. աշխատանքի թույլտվության ռեժիմ, 2. քաղաք դուրս գալու ռեժիմ, 3. սահմանափակվելու է շրջանների ներսում բնակչության տեղաշարժը:

Դադարեցվում է բոլոր տեսակի շինարարական աշխատանքները, բացառությամբ՝ բժշկական հաստատությունների շինարարական աշխատանքների:

Կշարունակեն աշխատել բժշկական հաստատությունները, կառավարության անդամները, իրավապահ մարմինները, բանկերը, կապի և տրանսպորտի նախարարությունները և ԶԼՄ-ները»,-նշված է հայտարարությունում։