27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Իտալիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1396 դեպք, ինչը 10 տոկոսով պակաս է նախօրեին գրանցված դեպքերից: Այս մասին հայտնում են քաղպաշտպանության վարչությունից, հաղորդում է ТАСС-ը։
Անցած օրվա ընթացքում Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 570 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 18.849-ի. սա առայժմ մահացության ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում: Վերջին մեկ օրում բուժվածների թիվն ավելացել է 1985-ով և համաճարակի սկսվելուց ի վեր գերազանցել 30.000-ը: Կատարվել է կորոնավիրուսի ախտորոշման ավելի քան 900.000 թեստավորում: