27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Կորոնավիրուսի տարածման պատճառով Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման նախաձեռնությունները Կալիֆոռնիայում առկախվել են:
Հայոց ցեղասպանության համագաղութային մարմինը հաղորդում է, որ որոշումն ընդունվել է Լոս-Անջելեսի եւ ամբողջ աշխարհի քաղաքացիների կողքին կանգնելու նպատակով, որի լավագույն միջոցն է տեղական իշխանությունների առողջապահական հրահանգներին հետեւելը: Շեշտվում է նաեւ, որ Հայ դատի պաշտպանության եւ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հատուցման ուղղությամբ աշխատանքը շարունակվելու է:
Առաջիկա օրերին կհայտարարվի ոգեկոչման այլընտրանքային ծրագրերի մասին: Նախատեսված էր քայլարշավ Հոլիվուդի «Փոքրիկ Հայաստան» թաղամասում եւ բողոքի ցույց՝ Լոս-Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը եւս հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը այլ կերպ ոգեկոչելու մասին: Ընդգծվել է սակայն, որ հավաքի չեղարկումը չի նշանակում, թե դադարեցնում են պայքարը Անկարայի ժխտողական քաղաքականության դեմ: Դաշնակցության Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միությունն էլ առաջարկել է Ցեղասպանության ոգեկոչման այլընտրանքային տարբերակ: