կարևոր
1586 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-10 20:51

ՀՀ ՔԿ-ն պետությանը մոտ 36,5 մլն դրամի վնաս պատճառելու դեպքով քրեկան գործն ուղարկել է դատարան

ՀՀ ՔԿ-ն պետությանը մոտ 36,5 մլն դրամի վնաս պատճառելու դեպքով քրեկան գործն ուղարկել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենը, պատասխանատվություն կրելով ընկերության գործառույթների պատշաճ կատարման համար, ծառայության նկատմամբ առերևույթ դրսևորել է անբարեխիղճ վերաբերմունք և իր պարտականությունները կատարել է ոչ պատշաճ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Պարզվել է, որ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենը, ՀՀ  կառավարության 216-Ն որոշման 5-րդ և 7-ն որոշման 6-րդ կետերի համաձայն, պարտավոր լինելով  պետության կարիքների  համար ձեռք բերված սերմացուները պահպանել ՀՀ-ում գտնվող նմանատիպ սերմացուներ պահեստավորելու համար նախատեսված պահեստներում, պետական կարիքների համար 2017-2018թթ. ձեռք բերված և չիրացված  սերմացուների խմբաքանակները պահեստավորել է տեխնիկական և սանիտարական տեսակետից հատիկապահեստների  հիմնական պահանջներին չբավարարող պահեստներում, որի հետևանքով պետությանը պատճառվել  է 36 մլն 486 հազ. 610 ՀՀ դրամի վնաս:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի (պաշտոնեական անփութություն) 2-րդ մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: