կարևոր
2291 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-10 20:21

Վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 12-ի: Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում: Նրա խոսքով՝ մահացածը 81 տարեկան էր, ունեցել է խրոնիկ հիվանդություններ:

Այսօր՝ ավելի վաղ, պաշտոնապես հայտարարվել էր նաեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 մահվան դեպքի մասին: 72-ամյա տղամարդն ունեցել է երկկողմանի թոքաբորբ եւ ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ զարկերակային գերճնշում եւ շագանակագեղձի ադենոմա: Հայաստանում վարակակիրների թիվը վերջին օրում ավելացել է 16-ով, իսկ առողջացածներինը՝ 11-ով: 

Մանրամասները՝ տեսանյութում: