կարևոր
1518 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-10 20:09

Նոյերը 20 միլիոն եվրո աշխավարձ է պահանջում «Բավարիա»-ից

Նոյերը 20 միլիոն եվրո աշխավարձ է պահանջում «Բավարիա»-ից

Գերմանիայի ազգային թիմի և Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը ակումբից կլորիկ գումար է պահանջում: Այս մասին գրում է Bild-ը:

Ըստ պարբերականի, Նոյերը նոր պայամանագիր ստորագրելու համար առաջ է քաշել երկու պայման: Նախ, նոր պայմանագիրը պետք է լինի 5 տարով, իսկ տարեկան աշխատավարձը պետք է կազմի 20 միլիոն եվրո: Կողմերը դեռևս չեն եկել ընդհանուր հայտարարի:

Մանուել Նոյերն աշխարհի չեմպիոն է դարձել Գերմանիայի հավաքականի կազմում: Նա «Բավարիա» է տեղափոխվել 2011 թվականին «Շալկե»-ից: Ընդհանուր առմամբ մյունխենյան ակումբի կազմում Նոյերը մասնակցել է 241 խաղի: