կարևոր
2022 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-10 19:57

2,307 մարդ ստացել է սոցիալական ծրագրերով նախատեսված իրեն հասանելիք միանվագ աջակցությունը

Ապրիլի 10-ի աշխատանքային օրվա վերջում բանկերի կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն 2,307 մարդ ստացել է սոցիալական ծրագրերով նախատեսված իրեն հասանելիք միանվագ աջակցությունը, որի ընդհանուր բյուջեն կազմել է 188,732,000 դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Զարուհի Բաթոյանը:

«Կառավարությունն այսօր փոփոխություն է կատարել Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 7-րդ ծրագրում՝ ընդլայնելով շահառուների շրջանակը։ Խոսքը հղի կանանց վերաբերող ծրագրի մասին է, որի պայմաններից էր կնոջ ամուսնու աշխատանքից ազատվելու հանգամանքը։ Փոփոխությամբ սահմանվել է, որ 100,000 միանվագ աջակցություն կտրամադրվի նաև այն հղի կանանց, ում ամուսինը չի աշխատում մարտի 30-ի դրությամբ։

Հիշեցնեմ, որ այս ծրագրով վճարումները մեկնարկել են այսօր, սակայն շահառուների նոր խումբը իրենց անունը ցուցակում կգտնի հաջորդ շաբաթվա ընթացքում, որից հետո կարող է մոտենալ բանկ՝ գումարը ստանալու»,-գրել է նախարարը։