կարևոր
2171 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-10 19:44

Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի կորոնավիրուսի ստուգման 20.000 թեստ. Sputnik

Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի կորոնավիրուսի ստուգման 20.000 թեստ. Sputnik

Ռուսաստանը Հայաստանին կփոխանցի կորոնավիրուսի 20 հազար թեստ։ Այս մասին հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան՝ ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ, որն անցկացվել է օնլայն ռեժիմով. գրում է Sputnik-ը:

Պոպովան նշել է, որ Ռուսաստանը աջակցություն է ցուցաբերում Եվրասիական տնտեսական միության երկրներին, ինչպես նաև Մոլդովային կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում:

«Արդեն փոխանցվել են թեստային համակարգերը՝ ավելի քան 60 հազար հետազոտություն անցկացնելու համար»,-ասել է Պոպովան: