27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 8-ը ծայրահեղ ծանր վիճակում է: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով այսօր ցերեկվա ստացված տվյալները:
«Ունենք ծայրահեղ ծանր 8 հոգի, ծանր վիճակում՝ 40 հոգի»,-ասաց նախարարը:
Նա վստահեցրեց, որ ամեն առավոտ պաշտոնապես հրապարակվող վիճակագրությունը ներկայացնում է այն ամենը, ինչ կա, որևէ բան հանրությունից չի թաքցվում: Բոլոր դեպքերն ավտոմատ մուտքագրվում են էլեկտրոնային համակարգ:
Հայաստանում ապրիլի 10-ի՝ ժամը 11:00 ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 937 է։ Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 11-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 149: Այս պահին առկա է մահվան 12 դեպք։