30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Բերդ քաղաքի բնակիչներից մեկը ապօրինի հրազեն է պահում։ Ապրիլի 9-ին Տավուշի ոստիկաններն ու նախաքննական մարմնի ծառայողները, դատարանի որոշմամբ, խուզարկեցին 37-ամյա տղամարդու բնակարանը։
Հայտնաբերվեցին «Կալաշնիկովի» նմանվող ինքնաձիգ, «Մակարովի» նմանվող ատրճանակ, տարբեր զենքերի ու տրամաչափերի 10-ից ավելի փամփուշտ, 10-ից ավելի հրապատիճ և այլն։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։