կարևոր
2105 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-10 17:56

Մարիա Զախարովան անդրադարձել է Արցախում կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին

Մարիա Զախարովան անդրադարձել է Արցախում կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին

Ռուսաստանի արտգործնախարարի մամուլի քարտուղար Մարիա Զախարովան անդրադարձել է Արցախում կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին։

Հատկանշական է, որ նրա գնահատականում արեւմտյան մի շարք երկրների եւ Թուրքիայի պաշտոնական հայտարարությունների համեմատությամբ կային շեշտադրումների էական տարբերություններ։ Ընդ որում Զախարովան շեշտել է, որ իր նախաձեռնությամբ այդ մասին չի խոսել, այլ՝ ստիպված պատասխանել է «Մոսկվա-Բաքու» լարտվական գործակալության թղթակցի հարցին։  

«Մենք նշում ենք, որ Լեռնային Ղարաբաղում մարտի 31-ին կայացած ընտրությունների կապակցությամբ, եռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման Մինսկի խմբի համանախագահների կողմից կա հայտարարություն, որում ընդգրկված են Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչներ: Այն կարելի է գտնել ԵԱՀԿ պաշտոնական կայքում։

Ենթադրում ենք, որ ընտրությունները անհրաժեշտ են բնակչության բնականոն գործունեությունն ապահովելու համար: Այնուամենայնիվ, Ռուսաստանի Դաշնությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն: Դրա կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների միջոցով, ինչով եւ զբաղվում ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Միեւնույն ժամանակ, մենք չենք հավատում, որ հետագա խաղաղ գործընթացի ընթացքը որեւէ կերպ կախված է նշված իրադարձությունից:

Այդպես կցանկանայի մեկնաբանել Շեշտեմ, որ իմ նախաձեռնությամբ չեմ մեկնաբանում, այլ՝ պատասխանում եմ համապատասխան հարցին»,- նշել է Մարիա Զախարովան։