23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Սուրբ Հարության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ և Ձեր ընտանյաց անդամներին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով:
Փրկչի Սուրբ Հարության հավատքն ապավեն է քրիստոնյաներիս՝ միասնական ջանքերով ու վճռականությամբ հաղթահարելու համաճարակի հետևանքով առաջացած այս փորձություններն ու դժվարությունները, որոնք այս օրերին պատուհասել են ամբողջ աշխարհը:
Մեր մաղթանքն է, որ Հարուցյալ Քրիստոս հարանոր հաջողություններով արգասավորի Ձեր և ՀՀ պետական այրերի ջանքերը՝ ի խնդիր մեր երկրի անշրջելի առաջընթացի և հավատավոր մեր ժողովրդի լուսավոր գալիքի»,-մասնավորապես ասված է Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձում: