01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Հայաստանը ավելացնում է կորոնավիրուսի՝ օրական իրականացվող թեստավորումների քանակը, թեստավորում անցնելու համար գործող չափանիշներից բացի ավելացվել են նաև նոր չափանիշներ: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդադառնալով հարցին, թե օրական 1000 հոգու թեստավորելու համար ինչ չափանիշներով են ընտրվելու մարդիկ:
«Նախկին չափանիշները ուժի մեջ են: Նոր չափանիշներն են թոքաբորբ ախտորոշմամբ պացիենտները, բուժաշխատողները, որոնք ներկայում աշխատում են որևէ բժշկական հաստատությունում և ունեն սուր շնչառական վարակին բնորոշ անհանգստացնող ախտանիշներ, հաստատված վարակով մորից ծնված նորածինները, մանկաբարձական ստացիոնար ընդունվող՝ ջերմություն և գրիպանման նշաններ ունեցող ծննդկանները կամ հղիները: Այսքանով է ընդլայնվել»,-ասաց Թորոսյանը:
Նա հիշեցրեց, որ նախկին բոլոր չափանիշները ուժի մեջ են: Դրանք են բարձր ջերմությունը, շնչառական հիվանդությունը, ծանր հևոցը, երբ չկա այլ պատճառ, որը կբացատրի այդ կլինիկական պատկերը: Թեստավորում են անցնում այն պացիենտները, որոնք շփում են ունեցել նախկինում հաստատված դեպքի հետ և վարակին բնորոշ սիմպտոմներ ունեն: Նախարարը հիշեցրեց, որ ամեն դեպքում այս ամենը որոշում է բժիշկը, ոչ թե պացինետը: Եվ բժշկի որոշումից հետո միայն թեստավորում կարվի:
Հայաստանում մինչ օրս իրականացվել է կորոնավիրուսի ախտորոշման 6500 թեստ: