կարևոր
2637 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-10 17:23

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2020 թվականի ապրիլի 10-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա - Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում փորձնական կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Նշված խաչմերուկում ռետինե կարճասյուների միջոցով կտեղակայվի համապատասխան տրամագծով շրջան և երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև, իսկ լուսացույցերը կաշխատեն դեղին թարթող ռեժիմով:

Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր և զիջել շրջանաձև երթևեկության հատվածի տրանսպորտային միջոցներին: