կարևոր
1506 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-10 17:03

ՀՀ-ից վերադարձած վարակված վարորդները Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում են. Aliq.ge

ՀՀ-ից վերադարձած վարակված վարորդները Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում են. Aliq.ge

Թբիլիսիի ինֆեկցիոն կլինիկայի բուժական մասով տնօրեն Մարիա Էզուգբաիայի խոսքերով՝ իրենց մոտ են տեղափոխվել բեռնատարի երկու վարորդ, որոնց մոտ կորոնավիրուս հաստատվել էր Հայաստանում: Այս մասին հաղորդում է Aliq.ge կայքը։

«Վարորդների վիճակը կայուն է: Նրանք արդեն 9-10 օր է հիվանդ են: Եթե 10 օրվա ընթացքում հիվանդությունը չի բարդանում, որպես կանոն ապաքինման գործընթացն ավելի շուտ է սկսվում, ու այդ երկու վարորդը հենց այդ  փուլում են»,-նշել է Էզուգբաիան։

Բժիշկի խոսքով՝ ամենայն հավանականությամբ նրանց վիճակը կայուն կմնա, ու շուտով կապաքինվեն։