24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողները հիմնականում վարձատրվում են պետական բյուջեի միջոցներով և, որոշ չափով, նաև նվիրատվությունների շնորհիվ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մեր բուժաշխատողները պատշաճ ֆինանսավորում են ստանում, անգամ ավելին, քան իրենց առօրյա գործունեության համար են ստացել։ Նրանք վարձատրվում են նաև այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են նվիրատվությունները»,-նշել է նախարարը։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ այս գործընթացում ներգրավված է մոտ 1700 բուժաշխատող, որոնք աշխատում են ՀՀ 9 հիմնական բուժհաստատություններում։
«Մենք պետք է հաշվի առնենք նաև շտապ օգնության ծառայությունը, սահմանային անցակետերի մոտ գտնվող բժիշկներին, և կարող ենք ասել, որ մեր բուժաշխատողների թիվը շատ մեծ է»,-ասել է Թորոսյանը։