կարևոր
3198 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-10 15:32

Փակ համարից զանգահարում են՝ տպավորություն ստեղծելով, թե իբր վարչապետը զանգահարել է իրենց․ Ալեն Սիմոնյան

Փակ համարից զանգահարում են՝ տպավորություն ստեղծելով, թե իբր վարչապետը զանգահարել է իրենց․ Ալեն Սիմոնյան

Վերջին օրերին ինչ-որ անձինք փակ համարից զանգահարում են քաղաքացիներին և, օգտագործելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացիներին զանգահարելու տեսանյութի ձայնագրությունը, ձայնի միջոցով փորձում տպավորություն ստեղծել, թե իբր վարչապետը զանգահարել է իրենց:

Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ տվյալ փաստի առթիվ արդեն դիմել եմ իրավապահներին: