կարևոր
2117 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-10 15:43

Թրամփի ճեպազրույցներից առաջ լրագրողները կհանձնեն կորոնավիրուսի ախտորոշման թեստ. ТАСС

Թրամփի ճեպազրույցներից առաջ լրագրողները կհանձնեն կորոնավիրուսի ախտորոշման թեստ. ТАСС

Լրատվամիջոցների այն ներկայացուցիչները, որոնք կմասնակցեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճեպազրույցներին, նախապես կհանձնեն կորոնավիրուսի ախտորոշման թեստ: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը՝ հղում կատարելով Սպիտակ տան լրատվական ծառայությանը:

«Սպիտակ տունը, ինչպես նաև Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիան հայտնում են, որ յուրաքանչյուրը ճեպազրույցից առաջ կհանձնի էքսպրես թեստ՝ կապված կորոնավիրուսի հետ»,-նշում է լրատվական ծառայությունը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ բժիշկներն ու անվտանգության աշխատակիցները ստուգելու են բոլոր նրանց, ովքեր կարող են անմիջական շփման մեջ գտնվել նախագահ Դոնալդ Թրամփի ու փոխնախագահ Մայք Փենսի հետ: