24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ՀՀ փաստաբանների պալատը 2020 թվականին ապրիլի 9-ին կազմակերպել է հեռավար դասընթաց «Դեոնթոլոգիա և մասնագիտական կարգավիճակ» թեմայով, որին փաստաբանները հնարավորություն ունեցան մասնակցելու իրենց գտնվելու վայրից: Այս մասին հաղորդագրություն է տարածել Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը․
«Google meet հավելվածի միջոցով կազմակերպված դասընթացին մասնակցել է 253 փաստաբան: Դասընթացն անցկացրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղված միջոցառումները՝ ՀՀ փաստաբանների պալատն առաջիկայում ևս նախատեսում է կազմակերպել հեռավար վերապատրաստման դասընթացներ փաստաբանների համար նույն ձևաչափով:
Փաստաբանների պալատում նախկինում էլ գործել է վերապատրաստման հեռավար հարթակը, որը հնարավորություն էր ընձեռում տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հեռահաղորդակցության միջոցներով՝
- իրական ժամանակում մասնակցել դասընթացին.
- նախապես տեսաձայնագրված նյութը սահմանված կարգով դիտել և պատասխանել թեստային հարցերին»,- ասված է հաղորդագրության մեջ: