կարևոր
2414 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-10 14:45

Բաթումիից տեղափոխված 6-ամյա երեխայի մոտ կորոնավիրուս է հաստատվել. Aliq.ge

Բաթումիից տեղափոխված 6-ամյա երեխայի մոտ կորոնավիրուս է հաստատվել. Aliq.ge

Թբիլիսիի Վախտանգ Բոչորաշվիլիի կլինիկա է տեղափոխվել կորոնավիրուսով 3 նոր պացիենտ, մեկը 6 տարեկան է: Այս մասին հաղորդում է Aliq.ge կայքը։

Մեկը Վրաստանի ազգային բանկի կլաստերից (վարակված խումբ) է, երկուսը՝ Բաթումիի դեպքերի հետ են կապված: Հիվանդներից մեկը 30-ամյա տղամարդ է, նրա վիճակը բավարար է: Հիվանդացել է նաև երեխայի 40-ամյա մայրը, նրանց վիճակը ևս կայուն է: Ընտանիքի մյուս անդամները՝ ամուսինն ու ևս մեկ երեխա Բաթումիում՝ կարանտինի գոտի են տեղափոխվել:

Բոճորաշվիլիի կլինիկայում ընդհանուր առմամբ 16 վարակակիր կա, որոնցից 7-ն անչափահաս է, 2-ը հատուկ ուշադրության կարիք ունեն: Ծանր է նաև ինֆեկցիոն հիվանդանոցի 2 հիվանդի վիճակը։