կարևոր
1485 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-10 14:16

Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած

Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած

Ապրիլի 10-ին, ժամը 12:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ քաղաքի Նարեկ թաղամասի վերջնամասում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մհեր Ա., ծնված 1974 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսի մեջ:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ: