կարևոր
1298 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-10 12:44

ՊԵԿ-ը հայտնաբերել է 2.7 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութ

ՊԵԿ-ը հայտնաբերել է 2.7 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները բացահայտել են թմրանյութի մաքսանենգության հերթական դեպքը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Մասնավորապես՝  վարչության աշխատակիցները «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում զննության են ենթարկել ԱՄՆ-ից ներմուծված առաքանին: Արդյունքում հայտնաբերվել է 2.7 կգ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող, սուր հոտով դեղնականաչավուն զանգված՝ փաթեթավորված պոլիմերային փաթեթներով:

Փաստի առթիվ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: