16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Մարդու իրավունքների պաշտպանը երեխաների համար ներկայացնում է կորոնավիրուսի մասին պատմող միջազգային ուղեցույցի հայերեն տարբերակը՝ հոգեբան Սեդա Մուսայելյանի և ուսուցչուհի Վառվառա Մելքոնյանի հետ համագործակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։
«Կորոնավիրուսը՝ որպես ուղեցույցի հերոս, երեխաներին պատմում է իր մասին, տեղեկացնում, թե ինչպես պետք է պաշտպանվել իրենից և այլն։
Այն հնարավորություն է տալիս երեխաներին և ծնողներին զրուցելու ստեղծված իրավիճակում իրենց զգացմունքների, մտքերի և անհանգստությունների մասին, ամրապնդել մտերմությունն ու աջակցել միմյանց:
Ուղեցույցը նպատակահարմար է երեխային ներկայացնել նաև տպագրած տարբերակով, որպեսզի երեխան կարողանա նկարազարդել, քանի որ հույզերը կայունանում են կրկնվող պատմությունների և խաղերի միջոցով:
https://www.mindheart.co/ կայքում կարող եք գտնել նաև ուղեցույցը մի քանի այլ լեզուներով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ուղեցույցը հասանելի է հետևյալ հղումով։