16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1786-ով: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ վարակի դեպքեր գրանցվել են 82 շրջաններում:
«Ռուսաստանում ներկայում վարակվածների ընդհանուր թիվը 11 հազար 917 է, կորոնավիրուս է գրանցվել 82 շրջանում: Վերջին մեկ օրում վարակից մահացել է 18 մարդ: Վարակի բռնկումից ի վեր երկրում մահացել է 94 մարդ»,-ասվում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի հաղորդագրությունում:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։