26.05.2022
|
||
---|---|---|
USD | 447.17 -3.54 | |
GBP | 564.02 +1.04 | |
EUR | 479.19 -1.58 | |
GEL | 157.18 -1.10 | |
RUB | 7.04 -1.00 |
Երևան քաղաքի Արշակունյաց-Գարեգին Նժդեհ խաչմերուկում կանջատվեն լուսացույցները և երթևեկությունը փորձնական կկազմակերպվի շրջանաձև։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:
«Արշակունյաց-Գարեգին Նժդեհ խաչմերուկում («Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկ) կանջատվեն լուսացույցները և երթևեկությունը փորձնական կկազմակերպվի շրջանաձև»,- գրել է Կուբատյանը։
2018 թվականի օգոստոսի 31-ին Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհրդի նիստում ներկայացվել և քննարկվել են Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի տրանսպորտային հանգույցի նախագծի 4 տարբերակները: Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի տրանսպորտային հանգույցը գործում է ծանրաբեռնված, ինչի հետևանքով օրվա որոշակի ժամերի առաջանում է դժվարանցանելիություն: Ներկայացված նախագծի բոլոր տարբերակների հիմքում անխափան երթևեկությունն ու հոսքերի բեռնաթափումն է եղել՝ միաժամանակ ապահովելով հետիոտնի անխոչընդոտ անցուդարձը: