կարևոր
1011 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-10 11:36

Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

Ապրիլի 9-ին, ժամը 18:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի արագաչափի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 130-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Հովսեփ Մ., ծնված 1991 թ.) և «Opel Combo» (վարորդ՝ Նորիկ Ս.) մակնիշների ավտոմեքենաները:

«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Վարդենիկ Մ., ծնված 1945 թ.) հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղևորը տեղափոխվել է Մասիսի ԲԿ: