01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Թաիլանդի 77 նահանգներից 15-ում քաղաքացիների տեղաշարժի խիստ սահմանափակումներ ենդրվել, փակվել են ելքերը: РИА Новости-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Թաիլանդի կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոնի մամուլի քարտուղարը: Նշվում է, որ խիստ վերահսկողություն է սահմանվում քաղաքացիներիտեղաշարժի նկատմամբ նշված 15 նահանգների ամբողջ տարածքներում: Չոնբուրի նահանգում էլ, որտեղ գտնվում է աշխարհիամենահայտնի ծովափնյա քաղաքների մեկը Պատայան, նույնպես փակ է:
Թաիլանդի ամբողջ տարածքում սահմանվել է պարետային ժամ՝ 22:00-ից մինչև 4:00-ն ընկած ժամանակահատվածում: Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում փակվել են ժամանցի վայրերը, առևտրի կենտրոնները, բացառությամբ մթերային խանութների ու դեղատների: Միշարք քաղաքներում, այդ թվում մայրաքաղաք Բանգկոկում, մտցվել է ալոկոհոլ վաճառելու արգելք:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։