կարևոր
1295 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-10 09:46

Գյումրիի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Գյումրիի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Ապրիլի 9-ին, ժամը 18:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մսի կոմբինատ թաղամասի Լիսինյան փողոցում՝ նախկին ուսումնարանի շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Սամվել Տ.-ի (ծնված 1949 թ.) դին: