606 դիտում, 2020.04.10 09:24

Այսօր ապրիլի 10-ն է․ օրը՝ պատմության էջերում

Այսօր ապրիլի 10-ն է․ օրը՝ պատմության էջերում

1913 թ. այս օրը ծնվել է Նելսոն Ստեփանյանը՝ հայ օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս: Կատարել է 239 մարտական թռիչք, անձամբ և խմբի կազմում խորտակել է թշնամու 53 նավ (անձամբ՝ 13), ոչնչացրել է 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ (2 Ju-88 ռմբակոծիչ օդային մարտում, 25 տարբեր տեսակի ինքնաթիռներ իրենց օդանավակայաններում), թշնամու 105 հրանոթ, 130 գնդացրային կետ, 5000 զինվոր։

*           1992 թ. այս օրը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում ադրբեջանական զինված ուժերն իրականացրին խաղաղ բնակչության կոտորած, զոհվեց մի քանի տասնյակ հայ:

*           1840 թ. այս օրը դադարեց գոյություն ունենալ Հայկական մարզը, որը ստեղծվել էր 1828 թ. Նիկոլայ I ցարի հրամանագրով, Թուրքմենչայի պայմանագրի վավերացումից հետո:
*           1912 թ. այս օրը «Տիտանիկ» հայտնի նավը սկսեց իր ճանապարհորդությունը:

*           1940 թ. այս օրը Իսլանդիան փաստացի առանձնացավ Դանիայից:

*          2010 թ. – Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռը վթարի ենթարկվեց Սմոլենսկի մոտ, ինչի հետևանքով մահացավ Կաչինսկին և իշխանության ներկայացուցիչներ:

*         1932 թ. – ծնվել է Օմար Շարիֆը, եգիպտացի հանրաճանաչ դերասան («Մայրիկ», «Մակենայի ոսկին», «Լոուրենս Արաբացի») (մահ. 2015 թ.):