կարևոր
1841 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-10 08:57

Շնորհակալություն գրագետ և ճիշտ թիմային աշխատանքի համար․ ՆՈՐՔ Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոց

ՆՈՐՔ Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում տեղադրվել են այս օրերին ծանրաբեռնված իրենց աշխատանքային պարտականությունները կատարող մեր բժիշկների լուսանկարները, որին կից գրառմամբ ասված է․ 

«Մեր բժիշկների հերթական ծանրաբեռնված օրը, ինչը նրանք, չգիտես ինչպես կարողանում են ցույց չտալ և մինչ օրվա վերջ կարողանում են աշխատել նույն տեմպով։

 Պացիենտների գոհունակությունն ու անկեղծ շնորհակալական խոսքերը, մաղթանքներն են այդ «հավերժական շարժիչ»-ի էներգիան տվողը։

‼️ Շնորհակալություն գրագետ և ճիշտ թիմային աշխատանքի համար, այն ակներև է, արդար և հավատարիմ ԲԺՇԿԻ ՍՈՒՐԲ ԵՐԴՄԱՆԸ...

#Առողջ եղեք‼️
Սիրով` #ՆորքԻԿՀ»։