28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Ըստ հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանի տեղեկատվության, կորոնավիրուս է հաստատվել 1978 թվականին ծնված ծագմամբ հայ Ուկրաինայի քաղաքացու մոտ, որն ապրել է Խերսոնում, հայտնում է UA-Report.info-ն:
Հարությունյանը հաղորդել է, որ վարակված հայերի թիվը կարող է հասնել է 3-ի, Խոսքը առաջին վարակվածի ընտանիքի անդամների մասին է:
Հարությունյանն ընդգծեց, որ համայնքն ակտիվորեն աշխատում է ինչպես հայ համայնքի ներկայացուցիչներին, այնպես էլ մյուս ազգությունների ներկայացուցիչներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:
«Բոլոր մարզերի հայկական համայնքները կարանտինի ժամանակահատվածում տրամադրում են մարդասիրական օգնություն, աջակցում են բժշկական անձնակազմին և իրականացնում են տեղեկատվական և խորհրդատվական աշխատանքներ:
Ուկրաինայի Հայերի Միությունը Ուկրաինայի հայ բժիշկների ասոցիացիայի հետ համատեղ պաշտպանիչ դիմակների և ախտահանիչների բարեգործական առաքումներ է իրականացնում դրանց կարիքն ունեցող տարածաշրջանի հայկական համայնքներին»,- ամփոփեց նա: